Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այն ա­մե­նը, ինչ պետք է ի­մա­նալ իշ­խա­նու­թ­յան ո­րա­կի մա­սին

Այն ա­մե­նը, ինչ պետք է ի­մա­նալ իշ­խա­նու­թ­յան ո­րա­կի մա­սին
19.06.2020 | 00:27
Երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զար­մա­նում է, թե ինչն են սխալ ա­նում, որ քա­ղա­քա­ցի­նե­րը քա­մահ­րան­քով են վե­րա­բեր­վում ի­րենց և ի­րենց շր­ջա­պա­տող­նե­րի ա­ռող­ջու­թյա­նը, մի՞­թե չի հի­շում, թե այդ քա­մահ­րան­քի աղ­բյու­րը որ­տե­ղից է, ինչ­պե՞ս ստաց­վեց, որ օր ու գի­շեր հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կա­յաց­վող իշ­խա­նու­թյան հա­սա­րակ պա­հան­ջը չի կա­տար­վում։ Երբ մի քիչ հետ գնա ու հի­շո­ղու­թյունն էլ թար­մաց­նի, կհաս­կա­նա, թե ով է հան­րու­թյան մեջ նման վե­րա­բեր­մունք սեր­մա­նել, նախ­կի­նում ինչ էին ա­սում, հի­մա ինչ են դար­ձել։ Մենք կփոր­ձենք ըն­դա­մե­նը վեր­ջին օ­րե­րի քրո­նի­կա­յով ցույց տալ, թե իշ­խա­նու­թյու­նը որ­տե­ղից ուր հա­սավ։
Հու­նի­սի 15-ը պե­տա­կան խոր­հր­դա­նիշ­նե­րի օրն էր։ Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, ո­րոնք օ­րը հա­զար ան­գամ ճա­մար­տա­կում են ան­կա­խու­թյու­նից, ինք­նիշ­խա­նու­թյու­նից, քա­նի՞­սը հի­շե­ցին այդ օ­րը ու շնոր­հա­վո­րե­ցին։ Նրանք՝ դեռ մի կողմ, իսկ այս օ­րե­րին ֆեյս­բու­քյան իր է­ջում հա­զար ու մի լու­սան­կար տե­ղադ­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հի­շե՞ց Հա­յաս­տա­նի դրո­շի, խոր­հր­դա­նիշ­նե­րի մա­սին։ Ին­չու՞ եր­կու բա­ռով այդ օր­վա խոր­հուր­դը չկարևո­րեց այն վար­չա­պե­տը, որն ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ մաք­սա­տան աշ­խա­տակ­ցին հրա­պա­րա­կավ նսե­մաց­րեց, հան­դի­մա­նե­լով, թե ին­չու է դրո­շը ճմրթ­ված ու ան­կյուն գց­ված։ Իսկ այ­սօր­վա ան­տար­բե­րու­թյու­նը նույ­նը չէ՞։ Թե՞ այն, ինչ կա­րե­լի է Փա­շի­նյա­նին, չի կա­րե­լի մաք­սա­տան շար­քա­յին աշ­խա­տակ­ցին։ Ե­րեկ դուք Հա­յաս­տա­նի պա­տիվն էիք իբր բարձր պա­հում, իսկ այ­սօր նույ­նիսկ չե՞ք հի­շում դրա մա­սին։ Հի­շեց­նենք՝ մաք­սա­տա­նը Փա­շի­նյանն ազ­դա­րա­րեց. «Ով որ էս սե­նյա­կում աշ­խա­տել է էդ դրո­շի պայ­ման­նե­րում, ոչ մեկ չաշ­խա­տի, ոչ մեկ»։ Հի­մա ի՞նչ, դուք ան­գամ այդ դրո­շի օ­րը չեք հի­շել, չեք կարևո­րել, նույն տրա­մա­բա­նու­թյամբ ա­սե՞նք, թե ոչ մե­կը կա­ռա­վա­րու­թյու­նում չպետք է աշ­խա­տի։ Ի մի­ջի այ­լոց, ա­վե­լի հիմ­նա­վոր պատ­ճա­ռով, ո­րով­հետև մեկ տաս­նյա­կից ա­վե­լի խոր­հր­դա­կան ու օգ­նա­կան ու­նե­ցող վար­չա­պե­տին մե­կը չհու­շե՞ց, թե ինչ օր է, ու կա­րե­լի է եր­կու խոսք ա­սել տո­նի առ­թիվ։ Թե­կուզ իր սի­րած ո­ճով՝ ֆեյս­բու­քյան գրառ­մամբ։
Սա­կայն շա­բաթ­վա բա­ցա­հայ­տու­մը սրա­նով չա­վարտ­վեց։ Կր­կին ար­ժա­նա­պատ­վու­թյան ու դրո­շի, ա­վե­լի ճիշտ, իշ­խա­նու­թյան ո­րա­կի մա­սին։ Հա­յաս­տա­նի ա­նու­նը, դրո­շը տար­բեր եր­կր­նե­րում բարձր պա­հած մար­զի­կի հան­դեպ ոս­տի­կա­նա­կան գոր­ծո­ղու­թյու­նը խայ­տա­ռա­կու­թյուն էր։ Ե­թե ան­գամ Ռո­ման Ա­մո­յա­նը պա­րե­տի սահ­մա­նած կա­նոն­նե­րի խախ­տում էր թույլ տվել, կա­րող էին, չէ՞, դա կան­խել այլ մե­թոդ­նե­րով։ Բայց գետ­նա­տա­րած, ձեռ­նաշղ­թա­յով ծն­կի բե­րել մի մար­դու, ո­րը քո դրո­շի, երկ­րի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը միշտ բարձր է պա­հել, քո թշ­նա­մուն է ծն­կի բե­րել, ի՞նչ է, ե­թե ոչ ա­նար­գանք երկ­րի ձեռք­բե­րում­նե­րի հան­դեպ։ Բայց ա­վե­լի սոս­կա­լին առջևում էր, երբ ե­րեկ ի­րար հետ ճա­նա­պարհ ան­ցած, ի­րար հետ հաց կի­սած մար­դիկ, ըն­կեր­նե­րը պի­տի ու­րա­նա­յին Ա­մո­յա­նին։ Ան­գամ տհաճ է խո­սել, թե ինչ­պես իշ­խա­նու­թյան պատ­մու­ճա­նը հա­գած ե­րեկ­վա մար­զիկն ու գոր­ծըն­կերն այ­սօր ար­դա­րաց­նում, չտես­նե­լու է տա­լիս ըն­կե­րոջ հան­դեպ ան­դուր պահ­ված­քը։ ՈՒ այս օ­րե­րին շատ ար­դիա­կան դար­ձավ այն միտ­քը, թե մար­դուն իշ­խա­նու­թյուն տուր և կհաս­կա­նաս՝ ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում։
Երկ­րին հասց­ված վնաս­նե­րը գու­ցե հնա­րա­վոր է վե­րա­կանգ­նել, բայց բա­րո­յազ­րկ­ված, հան­րու­թյան պար­սա­վան­քին ար­ժա­նա­ցած­նե­րի կեն­սագ­րու­թյունն անհ­նար է սր­բագ­րել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ